Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Շնչական օրգանների տուբերկուլոզ

Վարակային հիվանդություն է, որը բնորոշվում է շնչական օրգանների հյուսվածքներում սպեցիֆիկ բորբոքման զարգացումով և օրգանիզմի արտահայտված ընդհանուր ռեակցիայով։

Հարուցիչը հիմնականում մարդկային, հազվադեպ եզան կամ թռչնային տիպերի տուբերկուլոզային միկոբակտերիան է։ Վարակումը սովորաբար կատարվում է օդային ճանապարհով։ Հնարավոր է նաև վարակի թափանցումը երեխայի օրգանիզմ հիվանդ կենդանիների և թռչունների կաթի, մսի և ձվի օգտագործումից։ Նման դեպքերում հարուցիչները թափանցում են թոքերի մեջ ըմպանային նշիկներից կամ էլ աղիներից։ Օրգանիզմում վարակի տարածումն ընթանում է հեմատոգեն, լիմֆոգեն և բրոնխոգեն ճանապարհներով։

Առաջնային տուբերկուլոզային վարակը հաճախ ընթանում է առանց ախտանիշների, չնայած շատ դեպքում ուղեկցվում է ընդհանուր բնույթի երևույթներով (վաղ տուբերկուլոզային թունավորում)։ Նկատվում է արագ հոգնում, ախորժակի վատացում, գլխացավ, ոչ մշտական ենթատենդային ջերմություն։ Նշված ախտանիշները հատկապես պարզորոշ են վիրաժի շրջանում, այսինքն՝ տուբերկուլինային դրական ռեակցիայի հայտնվելու ժամանակ։ Մանտուի նմուշը 2 ՏՄ-ով կայուն դրական է և նրա ինտենսիվությունը աճում է։ Շատ երեխաների մոտ մեծացած են ծայրամասային ավշահանգույցները, որոնք էլաստիկ կազմություն ունեն։ Երբեմն պերիադենիտի երևույթներ են նկատվում։

Զանգվածային վարակի և օրգանիզմի դիմադրողականությունը իջեցնող անբարենպաստ ազդակների ներգործման պայմաններում (սնուցման խանգարումներ, միջընթաց ծանր հիվանդություններ և այլն), զարգանում է կլինիկորեն արտահայտված առաջնային տուբերկուլոզ, որն ընթանում է առաջնային տուբերկուլոզային կոմպլեքսի, բրոնխադենիտի կամ թոքերի և այլ օրգանների ավելի քիչ տարածված փոփոխությունների ձևով։

 

Առաջնային տուբերկուլոզային կոմպլեքսը երբեմն ընթանում է սուր թոքաբորբի ձևով։ Թոքային առաջնային օջախի շուրջը տարածուն հարօջախային ինֆիլտրացիայի դեպքում հայտնաբերվում են ֆիզիկական փոփոխություններ, որոնք արտահայտվում են օջախի տեղում պերկուտոր հնչյունի կարճացման, խզզոցների կամ պլևրայի քսման աղմուկի, կոշտացած կամ բրոնխիալ շնչողության ձևով։ Առաջնային կոմպլեքսի փոքր չափերի դեպքում թոքերում ֆիզիկական փոփոխություններ սովորաբար չեն հայտնաբերվում։ Ռենտգենաբանական հետազոտությամբ հայտնաբերվում է թոքարմատի ամպանման լայնացում և մթագնում։ Ստվերը երբեմն ավելի մեծ չափեր է ունենում և ընդգրկում է թոքի զգալի հատվածներ։ Երկբևեռության ախտանիշը ռենտգենաբանորեն արտահայտվում է թոքային ոչ մեծ օջախի կամ սեգմենտի բորբոքման (բլթային թոքաբորբ) և թոքարմատում մեծացած ներկրծքային ավշահանգույցների խմբերի պատկերով։

Մեծ մասամբ առաջնային կոմպլեքսը վերանում է և միայն որոշ դեպքերում, հատկապես վաղ տարիքի երեխաների մոտ է ընդունում բարդացած ընթացք։ Առաջնային կոմպլեքսի ներծծումից և կրակակալումից գոյանում է Հոնի օջախը։

 

Բրոնխադենիտ։ Մանկական տարիքում բրոնխային ավշահանգույցների ախտահարումը կարող է լինել ինչպես առաջնային տուբերկուլոզային կոմպլեքսի բաղադրամաս, այնպես էլ որպես ինքնուրույն արտահայտություն՝ նախկինում կրած տուբերկուլոզային պրոցեսի ֆոնի վրա։

Կրծքի և վաղ մանկական տարիքի երեխաների մոտ կազեոզ պրոցեսի զգալի արտահայտվածության հետևանքով հաճախ ախտահարվում են բազմաթիվ ավշահանգույցների խմբեր։ Վերջիններս ենթարկվում են հիպերպլազիայի, առաջանում են կազեոզ փոփոխություններով ավշահանգույցների խոշոր փաթեթներ։ Ավելի մեծ տարիքի երեխաների մոտ կազեոզ քայքայման հակումը զգալիորեն թույլ է արտահայտված և նրանց մոտ հարօջախային բորբոքական ռեակցիաներն են գերակշռում։
Ըստ նշված ախտահարման ձևերի գերակշռման տարբերում են տուբերկուլոզային բրոնխադենիտի երկու ձև՝

  1. ուռուցքայրն և
  2. ինֆիլտրատիվ։

Հիվանդների մոտ նկատվում է ջերմություն, ընդհանուր թուլություն, քրտնոտություն, հազ։

Կրծքի և վաղ մանկական տարիքի երեխաների մոտ խոշոր բրոնխների և միջնորմի օրգանների ճնշման հետևանքով հազը լինում է ձայնեղ, երկհնչյուն կամ կապույտ մազանման։

Բրոնխային ավշահանգույցների մեծացման դեպքում հայտնաբերվում են.

  1. կրծքի տարիքի երեխաների մոտ՝ III կրծքային ողնից ցած, իսկ բարձր տարիքի երեխաների մոտ՝ IV-VI ողներից ցած, ոսկրային ելուստների վրա պերկուտոր մնչյունի բթացում (Կորանյիի ախտանիշ),
  2. III կրծքային ողնի մակարդակի վրա և ցած՝ միջթիակային և հարողնաշարային հատվածների բթացում (Ֆիլատովի ախտանիշ),
  3. II-III կրծքային ողնից ցած՝ բրոնխային շնչառություն (Դ’Էսպինի ախտանիշ),
  4. XII պարանոցային և I կրծքային ողների սահմանում՝ միջթիակային հատվածի մաշկի մազանոթների լայնացում (Ֆրանկի ախտանիշ)։

Աուսկուլտացիայի ժամանակ միջթիակային տարածությունում երբեմն կարելի է լսել ոչ մեծ քանակությամբ չոր, հազվադեպ՝ թաց մանրաբշտիկային խզզոցներ։ Որոշ երեխաների մոտ պարանոցային և անութային շրջանների ավշահանգույցները մեծացած են լինում։

Ռենտգենաբանական հետազոտությամբ հայտնաբերվում է մեկ, հազվադեպ երկու թոքարմատների լայնացում՝ ստվերի այլաձևումով։ Հարօջախային զանգվածային բորբոքման դեպքում կլորացած ստվերներ են երևում (ուռուցքանման բրոնխադենիտ)։ Տուբերկուլինային նմուշները խիստ դրական են։ Արյան մեջ արտահայտված է լինում լեյկոցիտոզը, լիմֆոցիտոզը, ԷՆԱ-ի արագացումը։

 

Թոքերի դիսեմինացված տուբերկուլոզ։ Թոքերի տուբերկուլոզի բավական հաճախ հանդիպող ձևն է, հատկապես երեք տարեկանից բարձրերեխաների մոտ։ Այն հաճախ արյունածին բնույթ ունի։ Ըստ ծագման մոտ է միլիար տուբերկուլոզին, սակայն ունի երկարատև և սրացման շրջաններով քրոնիկական ընթացք, երբեմն տուբերկուլոզային մենինգիտի զարգացումով։ Երեխայի կյանքի առաջին տարիներին դիսեմինացված տուբերկուլոզի ընթացքն ավելի սուր է և ծանր։
Հիվանդությունը սովորաբար սկսվում է աստիճանաբար, նույնիսկ աննկատելի, ձգձգված գրիպի, բրոնխիտի պատկերով։ Հազը չոր է, ջերմությունը՝ ենթատենդային, ախորժակը՝ պակասած։ Նկատվում է արագ հոգնածություն, դյուրագրգռություն, ծայրամասային ավշահանգույցների մեծացում։ Տուբերկուլոզային նմուշները դրական են։ Հայտնաբերվում է թեթև տուփանման երանգ ունեցող պերկուտոր հնչյունի կարճացում։ Տեղ-տեղ լսվում է կոշտացած շնչառություն, ոչ մշտական փոքր քանակությամբ չոր ու թաց խզզոցներ։ Լյարդը և փայծաղը չափավոր մեծացած են։ Կարող են զարգանալ նաև տուբերկուլոզի արտաթոքային երևույթներ։

 

Միլիար տուբերկուլոզ։ Հեմատոգեն դիսեմինացիայի սուր ձևն է, որն ուղեկցվում է տարբեր օրգաններում՝ թոքերում, լյարդում, փայծաղում կորեկանման պալարների գոյացումով։ Տուբերկուլոզի այս ձևն ավելի բնորոշ է վաղ տարիքի երեխաների համար։

Սկիզբը սուր է։ Միլիարիզացիայի նախանշանները ինտոքսիկացիայի ընդհանուր երևույթներն են՝ թուլություն, դյուրագրգռություն, ախորժակի վատացում, գլխացավ, երբեմն` տենդ։ Հիվանդի վիճակն արագորեն ծանրանում է։ Առաջ են գալիս բարձր ջերմություն, հևոց, կապտուկ։ Թոքերում ֆիզիկական փոփոխությունները թույլ են արտահայտված։ Լյարդը և փայծաղը մեծացած են։ Արյան մեջ հայտնաբերվում է նեյտրոֆիլյոզ, ԷՆԱ-ի արագացում։ Մանտուի նմուշը դրական է, սակայն երբեմն կարող է բացասական դառնալ։ Ռենտգեննկարում մանր հատիկային, կորեկանման համաչափ ցանավորում է հայտնաբերվում (նկ. 93)։

 

Բուժումը։ Նշւսնակվում են տուբերկուլոզային միկոբակտերիայի վրա ազդող դեղամիջոցներ՝ ստրեպտոմիցին, իզոնիազիդ, ֆտիվազիդ, մետազիդ, ՊԱՍԿ, դիկլոսերին, էթամբուտոլտիբոն և այլն։ Քիմիոթերապիան և հակաբիոտիկոթերապիան զուգակցում են վիտամինների, դեսենսիբիլիզացնող միջոցների, ռացիոնալ սննդի նշանա-կումների հետ։

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր

Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ